Մրցանակաբաշխության մասին

November

10

Լավագույն համայնք մրցանակաբաշխություն 2018

Մրցանակաբաշխության մասին

«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։ Այն կազմակերպվում է «Հայաստանի համայնքների միության» և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ ջանքերով:

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, խրախուսել համայնքների ակտիվությունը, նախաձեռնողականությունը:

Այս տարվա մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2018թ. տարվա լավագույն համայնքները, ինչպես նաև հաղթողներ հատուկ անվանակարգերով։ Սահմանված են նաև հատուկ անվանակարգերով մրցանակներ՝ ոչ-համայնքային կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը նշանակալից է համայնքների համար։

Մրցանակաբաշխությանը ներկայացվող թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնաառաջադրում), մարզպետարանները, այլ պետական մարմիններ, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն։

 

Թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է նշված հղումով լրացնել հայտ (http://www.caa.am/specialevents/best-communities_2018.html), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային փոստով «Հայաստանի համայնքների միությանը» աշխատակազմին ներկայացնել համապատասխան հայտին կից այլ տեղեկատվություն։ Հայտատուն մինչև վերջնաժամկետի լրանալն ազատ է փոփոխություններ մտցնել հայտում։

Ժամանակացույց

Մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ         Հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Նոյեմբեր 10  Պարգևատրման արարողություն

Հայտերը կգնահատվեն և մրցանակակիրները կորոշվեն «Հայաստանի համայնքների միության» հանրապետական խորհրդի անդամներից (ովքեր որպես թեկնածու չեն մասնակցում մրցանակաբաշխությանը), ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներից և խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրված փորձագետներից կազմված մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 20-ն է (ներառյալ)։ Վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն ընդունվում։

Հայտերն ընդունվում եմ բացառապես էլեկտրոնային տարբերակով։

Հայտերը գնահատվում են մեկ փուլով։

Մեկ համայնքը կարող է ներկայացնել հայտ մինչև 3 անվանակարգերի համար։

Յուրաքանչյուր անվանակարգի համար լրացվում է առանձին հայտ։

Հայտատուները պետք է պատրաստեն ու մրցանակաբաշխության հանձնաժողովին տրամադրեն նաև առավելագույնը մինչև 3 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որում տեսաշարով, տեքստով տեսանելի դարձնեն հայտի բովանդակությունը։

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2018 թվական նոյեմբերի 10-ին։

Հայաստանի համայնքների միություն

Հեռ.՝ 010574501

[email protected]

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն